3 զոհ` նույն կուրսից. Կարենը պատրաստվում էր նշանվել…

Yerkir.am-ը գրում է․




Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր:   Yerkir.am-ի տեղեկություններով` զոհված լեյտենանտը 21 տարեկան էր, անցյալ տարի էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և գործուղվել Տավուշի մարզի զորամասերից մեկը: Մեր տեղեկություններով` Կարենը Գալստյանների ընտանիքի երկրորդ ` կրտսեր զավակն էր, պատրաստվում էր նշանվել: Սովորական ապրող ընտանիք էր, հայրը պարբերաբար մեկնում էր ՌԴ` արտագնա աշխատանքի:   Yerkir.am-ի հետ զրույցում լեյտենանտի նախկին կուրսընկերները Կարենին բնութագրեցին շատ կենսուրախ, աշխույժ, բոլորի հետ շփվող: Նրանց խոսքով` Կարենը սիրում էր ֆիլմեր դիտել և նկարել: Ընկերները չեն հավատում ընկերոջ մահվան լուրին: «Կարծես, անիծված կուրս լինի` երկու Կարեններն էլ այս տարի դիվերսիայի հետևանքով զոհվեցին»,- մեզ հետ զրույցում նշեց կուրսընկերներից մեկը:


Կարդալ ավելին

Ռոնալդուն անօթեւան է ձեւացել

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անակնկալ է մատուցել երեխային:

«Ոսկե գնդակի» եռակի հաղթողը անօթեւան է ձեւացել, որից հետո հանել է կեղծամը եւ գրկել «Ռեալի» երիտասարդ երկրպագուին:



NEWS.am Sport
Կարդալ ավելին

Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան՝ «Անավարտ թռիչք»




Կարդալ ավելին

ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից Վ.Պերմյակովի հարցաքննությունը


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։

Կարդալ ավելին

Շտապ. Վանաձորցի այս փոքրիկը մեր բոլորիս օգնության կարիքն ունի (Ֆոտո, տեսանյութ)




Կարդալ ավելին

Ո՞վ է շահարկում ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը



Աղբյուր՝ A1+
Կարդալ ավելին

Ոճրագործությունը կատարող վիժվածքները «սարքել» են էդ հարիֆի գլխին



Սեյ Յայլախանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ՝ ԿԱՐԴԱՑԵՔ

Ա՛զգ, խնդրում եմ, դատել սա՜ռը։ Խնդրում եմ բոլորիդ հատ առ հատ, մի՛ գնացեք պռովոկացիայի։ Մեր պուճուր գանձը միացավ իր ծնողներին, երևի բարին էլ դա էր։ Հիմա անցնեմ բուն խոսքին.

Ժող ջան, արյունը բոլորիս մեջ եռռում է, ու կխնդրեմ չմիջազգայնացնել այն ։ Մի՞թե անիմաստ էր ընտրված ռուսը, մի՞թե էդ իշու ձագը էդքան «հարիֆ» էր, որ շորերը փոխեր ու զինվորական շորերը թողներ, կամ թողնելուց էլ անուն-ազգանունն էլ թողնել, քանզի ցանկացած հանցագործ շահագրգռված է ծածկել հետքերը ։

Ես գնալով համոզվում եմ, որ պերմյակով կոչեցյալը ընդհանրապես չի էլ սպանել այդ ընտանիքին։ Ոճրագործությունը կատարող վիժվածքները «սարքել» էն էտ հարիֆի գլխին, 90% ես վստահ եմ այդ գործում։

Սա ռուսների սարքածը չէ, կխնդրեմ նման էշություններ չմտածել, քանզի էս ամենը ավելի շատ ռուսներին քցեց կրակը, քան հայերին ։ Քա՜նի մարդ գործից ազատվեց, քանկ մարդ իր վզին վերցրեց մի վեդռո սռոկ, արդյո՞ք պետք էր ռուսներին հայերին լարեր իր դեմ … Միանշանակ ոչ…

Գլխի չընկա՞ք ։ Հա՛, ամերիկացիները, կամ էլ թուրք կոչեցյալները ։ Սա համաշխարհային տեռոր է, որը դեռ շա՜տ հեռուն կգնա։ 1915-ի հարյուրամյա տարելիցը, Գյումրու տոնածառի շրջվելը, ոճրագործության օրը ազերիկների դիվերսիոն հարձակումները, թուրքերի ապրիլի 24-ը պատերազմում հաղթական օր հայտարարելը, ԼՂՀ-ում ինքնաթիռի խոցելը, … Չէ, «պատահակնությունները» այսքան շատ չեն լինում … Կա մեկ բառ …

ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ . ՆՊԱՏԱԿԸ՝ ՍԵՎ ԿԱՏՈՒ ՄՏՑՆԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ.

Անցնենք առաջ. Էս մեր լրատվականները, թերթերը, ֆեյսի էջերը մեռան ռեյթինգ հավաքելով ընտանիքի նկարներ ու լուրեր գրելով։ Սրանք էլ էն պռովակացիա անում, որպիսի ժողովրդին ավելի հրահրել չարիք գործելու ։

Ռուս ազգը ամեն վայրկյանը մեկ ներողություն է խնդրում հայ ազգից, պաշտոնյաներից մինչև հասարակ քաղաքացիներ։ Մեր կռիվը այս գործը լռիվ բացահայտելն է ։ Ժող, պերմյակովին վառելով հավատավեք, մենք գործը միանգամից կփակենք։ Ժող, էտ հարիֆը դեղերի տակ է եղել, անգամ չի իմացել ով է սպանել, հասկանում եք, իր սև գործը անողը արել պրծել է, սուտ հետքերը թողել է, պերմյակովին էլ բրախել է չոլերում ու կորել ։ Հավաստի աղբյուրներից տեղեկացա, որ էտ վիժվացքին հարցաքաննելու ժամանակ դա քնաթաթախ ու անջատված վիճակում է եղել, նույնիսկ խոսելն է մոռացել ։

Հասկացե՛ք ի վերջո, սա սովորական ոճրագործություն չէ, հարգելի լրատվական էջեր, աչոկներ մի՛ հավաքեք մանկան նկարներով, ամոթ է, եղեք սթափ ու դատեք սառը։ … Խնդրում եմ, մտածեք ու կապեք փաստերը, էմոցիաներին զոհ մի գնացեք, հավատացեք, սգում է ազգը, բայց Աստված մեծ է, սա էսպես չի մնա»:

«ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ»

Աղբյուրը` https://www.facebook.com/OfficialProfess...
Կարդալ ավելին

Ապշեցուցիչ նկարներ ,որոնք արվել են ճիշտ պահին․















Կարդալ ավելին

Քարդաշյանն առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել


Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոեն, իր Instagram-ում առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում Քարդաշյանների ընտանիքն է, բացառությամբ՝ Քրիս Ջեների։

Քլոեն պատմել է, որ նա առաջին անգամ որոշել է ցույց տալ իրենց ընտանիքի լուսանկարը։

Լուսանկարում Քիմը, Քլոեն, Քորթնին, Քենդալը, Քայլին եւ նրանց հայրը՝ Բրյուս Ջեներն են։
Կարդալ ավելին

Գյումրիի ռուսական ռազմաբազայում նախկինում ծառայած և արդեն տուն վերադարձած ռուս տղաները գրում են Գյումրիի սպանության դեպքի հետ կապված



Ազգագրագետ, Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սփյուռքի ոչ ռուսախոս հայերի համար

«Вконтакте» էջում Գյումրիի ռուսական ռազմաբազայում նախկինում ծառայած և արդեն տուն վերադարձած ռուս տղաները գրում են Գյումրիի սպանության դեպքի հետ կապված

Ռոդիոն Կոմով

Շատ տարօրինակ է, որ մեր ՎԱԽԵՑԵԼ է այն բանից, որ իրեն հայերը տեսել են, նույնիսկ ավտոմատով: Գյումրիում ռուսական զինվորը շատ սովորական բան է, նրան բոլորը վարժվել են: Հաճախ է պատահում, որ զինվորները շարասյունով քայլեն կամ քաղաքում, կամ՝ գյուղերով: ՛՛Քաղաքացիական՛՛ հագուստի համար մենք գնում էինք քաղաքի շուկա և տեղացիների հետ երբեք կոնֆլիկտ չի եղել: Հիշում եմ զինվորական շարասյուների ետևից հաճախ երեխաներ էին վազում և խնդրում էին իրենց քուղեր տալ, ,նրանք մեր մեջ երբեք սպառնալիք չեն տեսել: Ես Սիվերսկից /զորագնդի կայանավայրի անունը-Հ.Խ./ վազում էի մինչև Արափի գյուղը, երկու կիլոմետր է, հանդիպող հայերին ողջունում էի որպես հին ծանոթների և նրանք նույն կերպ էին պատասխանում, շատ սիրալիր մարդիկ են: Ես Պերմյակովի նման համազգեստով էի, բայց գյուղում ոչ մեկի մտքով չէր անցնում ինձ զորամաս հանձնել, ցույց էին տալիս խանութի տեղը, և ես հայերի մեջ ինձ լիովին անվտանգ էի զգում: Երբ մենք գնում էինք Կամխուդ կրակելու, գյուղերից մեկում (հավանաբար Մարմաշենում) հայ կանայք դուրս էին գալիս փողոց և ռուս զինվորներին հաց էին տալիս: Այնպես որ կարծում եմ այս գործը մութ գործ է, նա /Պերմյակովը-Հ.Խ./ նրանց /ավետիսյաններին-Հ.Խ./ չէր գնդակահարի իրեն տեսած լինելու համար:

Իվան Զելենսկի

Այո, ծառայությունը Հայաստանում արմատապես փոխել է իմ կարծիքը հայերի մասին, ես միշտ կարծել եմ, որ նրանք, կովկասյան հանրապետությունների մեծ մասի նման, ատում են ռուսներին: Շատ էի զարմանում օտար երկրում մեծահասակների վերաբերմունքից, իսկ վերաբերվում էին յուրայինների նման… Հիշում եմ և կոնյակ էին բերում, մի անգամ էլ պահակ էի, մի փոքրիկ թխված բերեց, անվճար, տաքսիստները 50 դրամով ողջ քաղաքով պտտեցնում էին, հետո մեր փոխարեն իրենք էին խանութ մտնում, որպեսզի սպաները մեզ չնկատեն… շատ բաներ են եղել…

Վիկտոր Մամոնով

Նստել կարդում եմ ու խոսքեր չեմ գտնում… քարեր են նետվում բազայի վրա, ինչ որ սադրանք է… Ես այնտեղ յոթ ամիս ծառայել եմ, ընդհանրապես գերազանց ենք ապրել… Ազնվորեն: Կուզենայի հիմա հանդիպել այն մարդկանց, ովքեր ինձ խնձոր ու լովաշ էին տալիս ուտելու, երբ շրջափակման մեջ կանգնած էինք և այնքան ուտել էինք ուզում: Այն մարդկանց, ովքեր մեզ կարտոֆիլ, պոմիդոր էին բերում Ալագյազի գյուղերից մեկում, մեկ ամիս մնացինք և ճաշարանում չէին կերակրում… Ես ողջ կյանքումս գյումրեցիների նման բարեկամաբար տրամադրված մարդկանց չեմ տեսել: Պետք չի սադրանքներ անել և գրել չտեսախ բաների մասին… երբ քեզ ողջունում են մարդիկ, ձեռքով են անում մեքենայով տեղափոխությունների ժամանկ … ապրելն ու ծառայելն էլ հաճելի են դառնում… Մի բան կուզեի ավելացնել… հույս ունեմ մեղավորը կպատժվի… մենք ողջ երկրով ողբում ենք անմեղ մահացածների համար…

Աղբյուրը` https://www.facebook.com/hranush.kharaty...
Կարդալ ավելին

Էքստրասենս. «Ադրբեջանը ջրի տակ է անցնելու»


Iravunk.com-ը գրում է.
Վերջին շրջանում տարբեր էքստրասենսեր խոսում են Հայաստանի ապագայի, քաղաքական դաշտում հավանական սպասվելիք փոփոխությունների մասին: «Իրավունքը» էքստրասենս, բուսաբույժ Կարեն Ափոյանից հետաքրքրվեց` ինչ է սպասվում Հայաստանին, արդյոք առաջիկայում փոփոխություններ կլինեն քաղաքական դաշտում: «Մենք երբ ունենանք ազգային ծրագիր, շատ բանի կհասնենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները`տեսանյութում
Կարդալ ավելին

Հակառակորդի գնդակից մահացու վիրավորում ստացած Սուրեն Փիլոսյանը






Հիշեցնենք, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ս. Փիլոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կարդալ ավելին

«60 մետր թշնամու դիրքից…». Նոր ռեպորտաժ սահմանից




Փոքրիկ հատված տղաների կյանքից, ովքեր թշնամուց ընդամենը 60 մետրի վրա են անցկացնում իրենց գիշերները, որպեսզի մենք այստեղ խաղաղ քնենք, ապրենք, սովորենք, երեխաներ դաստիարակենք, ով վաղը նրանց կփոխարինի պարտականության զգացումով և հպարտությամբ…



Տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արշակ Զաքարյանը


     
Կարդալ ավելին

Ռուսաստանի Առաջին ալիքը՝ Պերմյակովի գործի շուրջ հայկական և ռուսական կողմերի համաձայնությունների մասին






              
Կարդալ ավելին

Ողջ Գյումրին սգում է փոքրիկ Սերյոժայի մահը Foto











Կարդալ ավելին

«Երկիր Մեդիա»-ի հաղորդավարուհին չի կարողանում զսպել հուզմունքը՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրը հաղորդելիս







Կարդալ ավելին

Տեսնելով այս սպորտսմեններին՝Դուք երբեք չեք բողոքի,որ վատ եք դուս գալիս նկարներում․․














Կարդալ ավելին
 
  • Ձեր գովազդն այստեղ